Նիդերլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է այն սկզբունքի մասին, որով խաղային համարները բաշխվել են թիմում։
«Ես խաղացողներին տվել եմ համարներ՝ ըստ նրանց տարիքի», – ասել է վան Գալը մամուլի ասուլիսի ժամանակ, ինչը լրագրողներն ընդունել են որպես կատակ։
«Դա կատակ չէ։ Ես երբեք չեմ կատակում ասուլիսների ժամանակ. խաղային համարների ընտրությունն իսկապես կապված է տարիքի հետ»,- հավելել է հոլանդացի մարզիչը, ում խոսքերն է մեջբերում Goal-ը։
ԱԱ-2022-ի առաջին հանդիպումը Նիդերլանդները կանցկացնի նոյեմբերի 21-ին Սենեգալի հետ: A խմբում կխաղան նաև Կատարն ու Էկվադորը։