«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Էշլի Յանգը խոսել է պաշտպան Հարի Մագուայրի հասցեին հնչող քննադատությունների մասին։
«Երբ դու լինես աշխարհի ամենամեծ ակումբներից մեկի ավագը, քեզ կքննադատեն։ Բայց Մագուայրի հասցեին քննադատությունը չափազանց հեռուն է գնացել: Նրան կարող են սուլել նույնիսկ այն ժամանակ, երբ նա լավ է խաղում՝ «Մանչեսթեր Յունայթեդում» կամ Անգլիայի հավաքականում: Բայց նա ուժեղ բնավորություն ունի, և նա կարող է հաղթահարել դա»,- Յանգին մեջբերում է The Sun-ը:
Էշլի Յանգը նաև հորդորել է երկրպագուներին աջակցել Անգլիայի բոլոր խաղացողներին Աշխարհի առաջնությունում, այդ թվում՝ Հարի Մագուայերին:
Անգլիայի հավաքականն Աշխարհի առաջնությունում նույն խմբում կխաղա ԱՄՆ-ի, Իրանի և Ուելսի հավաքականների հետ։