Հայաստանի բռնցքամարտի հավաքականը սկսել է նախապատրաստվել սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությանը:
Բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ այս օրերին հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ծաղկաձորում:
Վահան Ադիլխանյանի և Կարեն Ղազարյանի գլխավորությամբ հայ բռնցքամարտիկները օգոստոսի 26-ից կսկսեն նախապատրաստական երկրորդ փուլը՝ 10-օրյա հավաք անցկացնելով Օլիմպավանում:
Երևանյան հավաքի ընթացքում էլ կհայտարարվի, թե ովքեր են մասնակցելու Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությունը: