Մրցաշրջանը փայլուն են սկսել ՀՀ դահուկավազքի հավաքական թիմի առաջատարներ Միքայել Միքայելյանը և Կատյա Գալստյանը:
Ֆինլանդիայի Վուոկատի քաղաքում կայացած դահուկավազքի միջազգային վարկանիշային մրցաշարում Միքայել Միքայելյանը 12 կմ ազատ ոճի մրցատարածությունում 3-րդ տեղն է զբաղեցրել՝ վաստակելով 59.07 վարկանիշային միավոր, առաջատարին զիջելով ընդամենը 12.4 վայրկյան։
Կատյա Գալստյանն էլ հավասարը չի ունեցել 9 կմ ազատ ոճի մրցատարածությունում՝ վաստակելով 80.51 վարկանիշային միավոր:
Ի դեպ, սա Կատիայի մարզական կարիերայում վաստակած լավագույն միավորն էր: