Հեղինակավոր Transfermarkt պորտալը վերանայել է իտալական Ա Սերիայի որոշ խաղացողների տրանսֆերային արժեքները:
«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխթիրարյանի տրանսֆերային արժեքը նվազել է՝ նախկին 8 մլն եվրոյի փոխարեն կազմելով 6 մլն եվրո։ Նվազել է նաև Ռոմելու Լուկակուի տրանսֆերային արժեքը՝ հասնելով 55 մլն եվրոյի։
Ամենաթանկարժեք ֆուտբոլիստն Ա Սերիայում այժմ Ռաֆաել Լեաուն է՝ 85 մլն եվրո։ Իսկ ահա այս ցուցակում նախկին առաջատար Վլահովիչի տրանսֆերային արժեքը նվազել է՝ 85-ի փոխարեն կազմելով 80 մլն եվրո։
Ամենազգալի աճը գրանցվել է «Նապոլիի» կիսապաշտպան տրանսֆերային արժեքում․ Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը կտրուկ բարձրացել է։ Այժմ վրացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո: Մինչ վերագնահատումը պորտալն այն գնահատել էր 35 մլն եվրո։ Այսպիսի կտրուկ աճը Խվիչա Կվարացխելիային թույլ է տվել մտնել Ա Սերիայի ամենաթանկարժեք 6 ֆուտբոլիստների ցուցակ ըստ Transfermarkt-ի։ Միայն Վիկտոր Օսիմենը, Նիկոլո Բարելան (70-ական միլիոն եվրո), Լաուտարո Մարտինեսը (75), Դուշան Վլահովիչը (80) և Ռաֆայել Լեաուն (85) կարող են պարծենալ ավելի բարձր գնով:
Ա Սերիայում ամենաթանկարժեք կազմն ունի «Միլանը»՝ 569,05 մլն եվրո արժեքով։