Քվիդիչի առաջնության պատճառով «Այնտրախտ Բամբերգը» երկար ժամանակով մնացել է առանց խոտածածկի։
Ինչպես տեղեկացնում է Bild-ը, Գերմանիայի քվիդիչի առաջնության պատճառով, որի հանդիպումներն անցկացվել են Ֆուքս Պարկ մարզադաշտում, ֆուտբոլիստներն այս տարի այլեւս չեն կարողանա խաղալ տնային մարզադաշտում։ Ակումբի տնային մարզադաշտի խոտածածկը ավերվել է:
Այդ պատճառով «Այնտրախտ Բամբերգը» չկարողացավ հանդիպում անցկացնել Օբերլիգայում, ստացավ տեխնիկական պարտություն և բաց թողեց մրցաշարային աղյուսակի առաջատարի դիրքը:
«Այնտրախտի» մարզիչ Յան Գերնլեյնը fussball.de-ին ասել է, որ տնային հանդիպումները, որոնք պետք է կայանային այս տարի, հետաձգվել են հաջորդ տարի։ Կկայանան միայն մնացած արտագնա խաղերը։
«Մենք անհավանական մրցաշրջան ենք անցկացնում, ոչ ոք մեզանից նման բան չէր սպասում։ Մենք այս իրավիճակը որպես պատրվակ չենք օգտագործի։ Սրանք, իհարկե, արտառոց հանգամանքներ են, իրավիճակը իդեալական չէ։ Բայց մենք լիովին կենտրոնացած ենք։ Ազատ օրերն օգտագործենք լրացուցիչ մարզումների համար»։
Քվիդիչը կոնտակտային սպորտաձև է, որը ներառում է ռեգբիի, հանդբոլի և դոջբոլի տարրեր: Յոթ հոգուց բաղկացած թիմերը կարող են ներառել և՛ տղամարդիկ, և՛ կանայք: Քվիդիչ խաղալիս մարզիկները ոտքերի արանքում պլաստմասե փայտ են պահում, որը նմանակում է մոգական ավելների։