Կոլումբացի երգչուհի Շակիրան՝ Ժերար Պիկեի նախկին կինը, նրանից ամուսնալուծվելուց հետո ստանձնել է երեխաների խնամակալությունը։ Այս մասին հաղորդում է El Pais-ը։
Ինչպես նշում է աղբյուրը՝ Շակիրան ծննդյան տոներից հետո երեխաների՝ Միլանի և Սաշայի հետ կտեղափոխվի Մայամի։ Պիկեն ցանկացած ժամանակ կարող է այցելել նրանց։ Ավելի վաղ զույգը չէր կարողանում լուծել այս խնդիրը․ երգչուհին ցանկանում էր երեխաներին տանել ԱՄՆ, իսկ ֆուտբոլիստը հասել էր նրանց օրինական խնամակալը լինելու իրավունքին։
Շակիրան և Պիկեն ամուսնալուծվել են 2022 թվականին։ Ըստ ԶԼՄ-ների՝ դրա պատճառը ֆուտբոլիստի դավաճանությունն է եղել։