Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Քյոլնը» 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Նիցցայի» հետ։ Առաջին խաղակեսի վերջնամասում հյուրերից աչքի ընկան Լաբորդեն և Բրահիմին։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում «Քյոլնից» հաշիվը կրճատեց Հուսեյնբազիչը։ 60-րդ րոպեին էլ Դուդան հավասարեցրեց հաշիվը։ Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին։
Չնայած գրանցած ոչ-ոքիին, «Քյոլնը» 8 միավորով խմբում զբաղեցրեց 3-րդ տեղն ու լքեց մրցաշարը։ «Նիցցան» 9 միավորով զբաղեցրեց առաջին տեղը և կխաղա Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակչում։ Նույնքան միավոր ունեցող «Պարտիզանը» գրավեց երկրորդ տեղն ու կմասնակցի 1/16 եզրափակչին։