Հայտնի է դարձել Globe Soccer Awards-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակի 10 հավակնորդների ցանկը։
Հավակնորդների թվում են Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, «Ոսկե գնդակի» դափնեկիր Կարիմ Բենզեման, հարձակվողներ Լիոնել Մեսսին, Կիլիան Մբապեն (երկուսն էլ՝ ՊՍԺ), Կրիշտիանու Ռոնալդուն (Մանչեսթեր Յունայթեդ), Էրլինգ Հոլանդը (Մանչեսթեր Սիթի), Ռոբերտ Լևանդովսկին (Բարսելոնա), Սադիո Մանեն (Բավարիա) և Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ), դարպասապահ Տիբո Կուրտուան (Ռեալ Մադրիդ) և կիսապաշտպան Լուիս Դիասը (Լիվերպուլ):
Ամենամեծ առաջընթաց գրանցած խաղացողի մրցանակի հավակնորդների ցուցակը հետևյալն է. Խուլիան Ալվարես (Մանչեսթեր Սիթի), Ջուդ Բելինգհեմ (Բորուսիա Դորտմունդ), Էդուարդո Կամավինգա, Ֆեդերիկո Վալվերդե (երկուսն էլ՝ Ռեալ Մադրիդ), Գավի (Բարսելոնա), Ռաֆայել Լեաու (Միլան), Վիկտոր Օսիմեն (Նապոլի)։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին Դուբայում։