«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն պատահաբար մեքենայով տրորել է երկրպագուի ոտքը։ Միջադեպը տեղի է ունեցել կատալոնական ակումբի մարզաբազայի մոտ։
Երկրպագուները հավաքվել էին Արաուխոյի մեքենայի մոտ՝ նկարվելու խաղացողի հետ կամ ինքնագիր ստանալու համար։
Կինը չափազանց մոտ է եղել մեքենային այն պահին, երբ 23-ամյա ուրուգվայցին հեռանում էր։ Արդյունքում Ռոնալդը տրորել է նրա ոտքը։
Արաուխոն, լսելով կնոջ ճիչը, կանգ առավ և իջավ մեքենայից՝ ներողություն խնդրելու և համոզվելու, որ նա լավ է: Այնուհետև դեպքի վայր են ժամանել ակումբի բժշկական անձնակազմը՝ կնոջը օգնություն ցույց տալու համար: