Հոկտեմբերի 27-ին «Ռոման» Եվրոպա լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում հաղթել է ՀԻԿ-ին։
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուի համար այս հաղթանակը 107-րդն էր եվրոպական մրցաշարերում։
Պորտուգալացի մասնագետն այս ցուցանիշով դուրս է եկել 1-ին տեղ՝ գերազանցելով Ալեքս Ֆերգյուսոնի արդեն նախկին ռեկորդը։
Մոուրինյուն նախկինում աշխատել է «Պորտուում», «Չելսիում», «Ռեալում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Տոտենհեմում»:
Պորտուգալացի մասնագետը նաև միակ մարզիչն է, ով հաղթել է բոլոր երեք եվրագավաթային մրցաշարերում՝ Չեմպիոնների լիգայում, Եվրոպա լիգայում և Կոնֆերենցիաների լիգայում։