Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը նոր վարչապետ է նշանակել Ռիշի Սունակին։
Ըստ NY Times-ի՝ Ռիշի Սունակը «Սաութհեմփթոնի» երկրպագու է։ Դրա ապացույցը քաղաքական գործչի թվիթն էր, երբ «Սրբերը» գլխավորեցին Պրեմիեր լիգայի աղյուսակը 2020 թվականի նոյեմբերին.
«32 տարի պահանջվեց, բայց սպասելն արժեր: Հիմա հուսանք, որ ամեն ինչ այդպես կմնա, որքան հնարավոր է երկար»,- գրել էր Սունակն այն ժամանակ:
Ռիշի Սունակը նաև 2022 թվականի օգոստոսին խոստովանել էր, որ եթե չլիներ քաղաքականությունը, նա կերազեր «Սաութհեմփթոնի» մարզիչ դառնալ։
Այս պահին «Սրբերը» 12 միավորով 16-րդն են Պրեմիեր լիգայում: