Ալբանիայի Դյուրես քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների առաջնությունը։
Գերծանր քաշայինների պայքարում Վարազդատ Լալայանը հավասարը չունեցավ՝ դառնալով Եվրոպայի Մ23 տարեկանների կրկնակի չեմպիոն։ Նա երկամարտում գրանցեց 440կգ (200+240) արդյունք։
Հայաստանը ԵԱ-ում վաստակեց ընդհանուր առմամբ 15 մեդալ, որից 7-ը` ոսկի։
Մրցաշարին մասնակցում էր Հայաստանի 23 ներկայացուցիչ։