Գեղեցիկ ժեստ անգլիացի ֆուտբոլիստի կողմից։ «Աստոն Վիլայի» Ֆուտբոլիստ Դենի Ինգսը խաղադաշտ է դուրս եկել ականջակալներով՝ աջակցելով փոքրիկ երկրպագուին։
Հանգստյան օրերին ԱՊԼ-ի հերթական տուրի շրջանակում «Աստոն Վիլան» հաղթեց «Բրենտֆորդին»։ Բայց ամենակարևոր դրվագներից մեկը տեղի ունեցավ հանդիպումից առաջ։
Բիրմինգհեմյան ակումբի երկրպագու Ռայլի Ռեգանը առողջական խնդիրներ ունի. մինչ խաղացողների հետ խաղադաշտ մտնելը նա ականջակալներ է դրել, որպեսզի չլսի մարզադաշտի աղմուկը։
Եվ ամենակարևորը՝ տղային աջակցել է Դենի Ինգսը։ Նա էլ Ռայլիի հետ ականջակալներով դուրս եկավ խաղադաշտ ու մի փոքր ուրախացրեց նրան։