Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում ընթացող Մ23 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը հաղթել է սփոփիչ գոտեմարտում և կպայքարի բրոնզե մեդալի համար։
Սփոփիչ գոտեմարտում Ալիխանյանը 10։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել կոլումբացի Յոհան Սեբաստիան Սերնա Ռոդրիգեսին, իսկ բրոնզե մեդալի համար կգոտեմարտի մակեդոնացի Վասիլ Դիակոնի հետ։
Հիշեցնենք՝ Ալիխանյանը մեկնարկում տարած 2 հաղթանակից հետո քառորդ եզրափակչում 2։4 հաշվով զիջել էր ադրբեջանցի Հաջիմուրադ Գաջիևին, վերջինս հասել էր եզրափակիչ և Ալիխանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու իրավունք էր ստացել։