Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը խոսել է Եվրո-2024-ի որակավորման փուլի մասին։
«Արդեն երկար տարիներ է, ինչ մեզ ու Թուրքիային տարբեր խմբերում չեն ընդգրկում, դրա համար էլ կարելի էր նման բան սպասել։ Մենք միշտ կարող էինք խաղալ Թուրքիայի հետ, եթե նույն խմբում լինեինք, այնպես որ ամեն ինչ նորմալ է։ Վստահ եմ, որ դա հետաքրքիր կլինի ողջ Հայաստանի և բոլոր հայերի համար։ Թուրքիայի հավաքականի դեմ խաղը լրացուցիչ մոտիվացիա է․ լրացուցիչ մոտիվացիա Եվրոպայի առաջնության որակավորման փուլում։ Պետք է որ հետաքրքիր լինի։
Ո՞ւմ կուզեի տեսնել Հայաստանի հավաքականի մարզչի դերում։ Իհարկե, Վալերի Գեորգիևիչին (ծիծաղում է)։ Ուզում եմ Կարպինը գլխավորի Հայաստանի հավաքականը․ նրա հետ մենք հաստատ դուրս կգանք Եվրո-2024»,- Բայրամյանի խոսքերն է փոխանցում bookmaker-ratings-ը։