«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին արժանացել է Golden Boy 2022 մրցանակին։
Նոյեմբերի 7-ին իսպանացուն մրցանակը կհանձնեն Թուրինում։ Ավելի վաղ 18-ամյա կիսապաշտպանը ստացել էր նաև Ոսկե Գնդակի հատուկ մրցանակը՝ տարվա լավագույն երիտասարդ խաղացողի համար։
Tuttosport-ի Եվրոպայի տարվա լավագույն երիտասարդ խաղացողի հավակնորդների ցուցակում ընդգրկված էր 20 խաղացող:
Բացի Գավիից, 19 այլ խաղացողներ հավակնում էին մրցանակին: Նրանց թվում էին Ջամալ Մուսիալան (Բավարիա), Ջուդ Բելինգհեմը (Բորուսիա), Էդուարդո Կամավինգան («Ռեալ Մադրիդ») և այլ խաղացողներ։