Մադրիդի «Ռեալը» որոշել է անհատական մարզաշապիկ նվիրել հայտնի դերասան և ըմբիշ Դուեյն Ջոնսոնին։ Ակումբը դա արել է «Սև Ադամ» (Black Adam) ֆիլմի շնորհանդեսի ժամանակ, որում գլխավոր դերը ստացել է 50-ամյա դերասանը։
Ջոնսոնը ստացել է 54 համարի մարզաշապիկը։
Black Adam-ը Shazam-ի սպին-օֆֆն է(2019) և DC Extended Universe-ի տասնմեկերորդ ֆիլմը «Ինքնասպանների ջոկատ. առաքելությունների միջով» շարքից ի վեր:
Հաջորդ հանդիպումը «սերուցքայինները» կանցկացնեն հոկտեմբերի 22-ին իրենց տնային մարզադաշտում՝ «Սևիլիայի» հետ: Խաղը կկայանա Իսպանիայի առաջնության շրջանակում։ Մեկնարկային սուլիչը կհնչի 23:00-ին: