Լա Լիգայի 10-րդ տուրում «Բարսելոնան» ընդունել էր «Վիլյառեալին» և 3 անպատասխան գնդակ ուղարկեց նրա դարպասը:
Հանդիպման հաշիվը բացվեց 31-րդ րոպեին. աչքի ընկավ Լևանդովսկին: 4 րոպե անց նա դուբլ ձևակերպեց: Եվս 3 րոպե անց Ֆատին հաշիվը դարձրեց խոշոր:
Երկրորդ կեսում գոլեր չարձանագրվեցին:
Այս խաղից հետո «Բարսան» 25 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում, իսկ «Վիլյառեալը» 15 միավորով՝ 8-րդը: