Հայաստանի 15-ակի չեմպիոն «Փյունիկը» այսօր՝ հոկտեմբերի 15-ին, նշում էր կազմավորման 30-ամյակը։ Ակումբի ակադեմիայում կայացած միջոցառմանը ներկա էր նաև ArmSport-ը․ ներկայացնում ենք մեր ֆոտո/վիդեոռեպորտաժը։
Նշենք, որ միջոցառումը մեկնարկեց «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանի խոսքով, որը ներկայացրեց այն 5 արժեքները, որոնց դավանում են իրենց գործունեության ընթացքում։
Սողոմոնյանն իր ելույթի ընթացքում անդրադարձավ նաև ակումբի մանկապատանեկան դպրոցի խնդիրներին․
ինչպես նաև խոսեց ակադեմիայի հիմնական նպատակների մասին․
Երեկոյի ընթացքում ներկայացվեց նաև թիմի նոր՝ ոսկեգույն մարզաշապիկը։ Ի դեպ, Արթուր Սողոմոնյանն անվանական մարզաշապիկ նվիրեց թիմի լեգենդար ֆուտբոլիստ Արսեն Ավետիսյանին, որն այժմ մարզիչ է ակումբի ակադեմիայում․
Երեկոյի վերջում երկրպագուները հնարավորություն ունեցան լուսանկարվելու ֆուտբոլիստների հետ և ինքնագրեր վերցնելու նրանցից։