Հոկտեմբերի 12-ին «Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում արտագնա հաղթանակ տարավ «Ռեյնջերսի» նկատմամբ՝ 7:1։
«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահն այս հանդիպմանը գրանցեց Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարագ հեթ-տրիկը, ինչպես նաև գերազանցեց առնվազն ևս երկու ռեկորդ։
Եգիպտոսցու համար գոլերը Չեմպիոնների լիգայում 43-րդ, 44-րդ և 45-րդն էին: Այս ցուցանիշով նա շրջանցեց իվուարցի Դիդյե Դրոգբային (44) և դարձավ Չեմպիոնների լիգայի պատմության ամենաարդյունավետ աֆրիկացի ֆուտբոլիստը։
Սալահը նաև անգլիական ակումբների կազմում Չեմպիոնների լիգայում խփած գոլերի թիվը հասցրեց 38-ի (Մուհամեդը նախկինում խաղացել է նաև «Բազելի» և «Ռոմայի» կազմում)։ Սալահն այժմ Չեմպիոնների լիգայում գոլերի ռեկորդակիր է անգլիական ակումբների կազմում։ Եգիպտոսցուց առաջ ռեկորդը կիսել են «Չելսիի» նախկին հարձակվող Դիդյե Դրոգբան և «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն՝ 36-ական գոլով։