«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվադիոլան կատակով նշել է, որ գոհ չէ թիմի նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի խաղից՝ «Սաութհեմփթոնի» դեմ երեկ կայացած խաղում.
«Ես այնքան դժգոհ եմ նրանից: Նա մեկ գոլ խփեց, ոչ թե երեք: Բայց հիմա նրան չեն հեռացնի ԱՊԼ-ից ռոբոտ լինելու պատճառով. դա լավ է:
Հոլանդից սպասելիքները մեծ են. մարդիկ հավատում են, որ նա յուրաքանչյուր խաղում 3-4 գոլ կխփի: «Սաութհեմփթոնի» դեմ խաղում նա ևս գոլ խփեց և օգնեց մեզ: Բացի այդ, նա պահում է գնդակը և պայքարում է: Էրլինգը շատ լավ խաղաց»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Հիշեցնենք՝ «Սիթին» 4-0 հաշվով հաղթանակ է տարել «Սաութհեմփթոնի» նկատմամբ: