Իտալական A Սերիայի 9-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց «Սասուոլոյին»։ Միլանյան ակումբի կազմում առաջին կեսի վերջնամասում աչքի ընկավ Էդին Ջեկոն։
60-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Դավիդ Ֆրատեզին հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
75-րդ րոպեին բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն ևս մեկ գոլ խփեց։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը փոխարինման է մտավ ընդմիջումից հետո և մասնակցեց էամբողջ երկրորդ խաղակեսին։ Հայ կիսապաշտպանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ։
«Ինտերը» 15 միավորով բարձրացավ 7-րդ տեղ։ «Սասուոլոն» 12 միավորով նահանջեց 9-րդ հորիզոնական։