«Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ջերմեյն Դեֆոն անսովոր ակցիա է անցկացրել։
Նախկին ֆուտբոլիստը հայտարարել է, որ վճարելու է 100 երեխայի նոր սանրվածքների համար։ Դեֆոն այսպիսով որոշել է նշել իր 40-ամյակը։
«Ողջույն, տղաներ։ Սա JD-ն է, ես հենց նոր կտրեցի մազերս, որովհետև վաղը իմ ծննդյան օրն է, 4-0:
Այսպիսով, բոլոր այն երիտասարդներին, ովքեր ցանկանում են նոր սանրվածք, թողեք ձեր դրամապանակները տանը, եկեք, առաջին 100 սանրվածքը իմ հաշվին»,- գրել է խաղացողը սոցցանցում։