Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Քյոլնը» սեփական հարկի տակ 0։1 հաշվով պարտվեց «Պարտիզանին»։
Հյուրերի կազմում միակ գոլը 9-րդ րոպեին խփեց Սվետոզար Մարկովիչը։
Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Քյոլնի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«Քյոլնը» 4 միավորով խմբում 3-րդ տեղում է։ «Պարտիզանը» 5 միավորով բարձրացավ առաջին տեղ։