«Սևիլիան» հայտարարել է, որ գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Ակումբի ղեկավարությունն այս որոշումը կայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում Դորտմունդի «Բորուսիայից» կրած պարտությունից հետո (1:4):
3 տուրից հետո «Սևիլիան» ունի 1 միավոր և G խմբում 3-րդն է։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 7 խաղում թիմը վաստակել է 5 միավոր։
56-ամյա իսպանացին թիմը մարզում էր 2019 թվականի հուլիսից։ Նրա գլխավորությամբ թիմն անցկացրել է 170 հանդիպում, որոնցում գրանցել է 90 հաղթանակ և 44 ոչ-ոքի։