Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Ինտերը» նվազագույն հաշվով հաղթել էր «Բարսելոնային»։ Միլանյան ակումբի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է խաղի մասին։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր ամբողջ հանդիպմանը։
«Մենք ցույց տվեցինք, որ թիմ ենք։ Այն, ինչ տեղի ունեցել մինչ այդ, կմնա անցյալում։ Մենք գիտենք, որ կարող ենք կատարելագործվել: «Բարսելոնան» շատ ուժեղ թիմ է,բայց մենք ցույց տվեցինք մեր որակները։ Պայքարեցինք և հասանք դրական արդյունքի»,- ասել է Մխիթարյանը հետխաղային հարցազրույցի ժամանակ։
Հոկտեմբերի 12-ին «Ինտերը» ՉԼ-ի խմբային փուլի 4-րդ տուրում կհյուրընկալվի «Բարսելոնային»։