Իսպանական Լա լիգայի 7-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Օսասունայի» հետ:
42-րդ րոպեին Վինիսիուս Ժունիրոն առաջ մղեց մադրիդյան թիմին: 50-րդ րոպեին Կիկե Գարսիան խփեց պատասխան գոլը: 79-ին տանտերերը ստացան 11 մետրանոցի իրավունք, սակայն Կարիմ Բենզեման վրիպեց: Մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չգրանցվեց:
Այսպիսով, «Ռեալն» առաջին միավորները կորցեց ընթացիկ առաջնությունում: Այս խաղից հետո Անչելոտիի գլխավորած թիմը19 միավորով 2-րդն է: Նույնքան միավորով աղյուսակը գլխավորում է «Բարսելոնան»:
https://ok.ru/video/3917409487430