Հայաստանի Պրեմիեր-լիգայի 9-րդ տուրում Երևանի «Փյունիկն» ընդունել էր «Ալաշկերտին» և 5-1 հաշվով հաղթանակ տարավ։
Հանդիպման 13-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Օտուբանջոն։ 40-րդ րոպեին մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին, որն անվրեպ իրացրեց Հովհաննես Հարությունյանը։
Երկրորդ կեսի սկզբնամասում՝ 51-րդ րոպեին, Յուրիչիչը հաշիվը դարձրեց 3-0։ 65-րդ րոպեին Դիասը խփեց «Ալաշկերտի» միակ գնդակը, իսկ 79 և 82-րդ րոպեներին Գոնսալեսը դուբլի հեղինակ դարձավ։
Այս խաղից հետո «Ալաշկերտը» 18 միավորով 3-րդն է, իսկ «Փյունիկը» 15 միավորով՝ 4-րդը։