Ազգերի լիգայի խմբային փուլի 6-րդ տուրում Իսպանիայի հավաքականը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց Պորտուգալիային։
Հանդիպման միակ գոլը 88-րդ րոպեին խփեց Ալվարո Մորատան։
Այս հաղթանակից հետո իսպանացիները 11 միավորով բարձրացան առաջին հորիզոնական և կխաղան Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլում։
Պորտուգալիան 10 միավորով երկրորդ տեղը գրավեց։