Ազգերի լիգայի խմբային փուլի A դիվիզիոնի առաջին խմբի եզրզփակիչ՝ 6-րդ տուրում Դանիան սեփական հարկի տակ 2։0 հաշվով հաղթեց Ֆրանսիային։
Դանիացիները երկու գոլ խփեցին առաջին կեսում։ Աչքի ընկան Կասպեր Դոլբերգն ու Անդրեաս Սկով-Օլսենը։
Խմբի մյուս խաղում Խորվաթիան հյուրընկալվելիս 3։1 հաշվով հաղթեց Ավստրիային։ Հյուրերի կազմում աչքի ընկան Լուկա Մոդրիչը, Դեյան Լովրեն ու Մարկո Լիվայան։
Տանտերերից միակ գոլը խփեց Քրիստոֆ Բաումգարտները։
Խորվաթիան 13 միավորով զբաղեցրեց խմբում առաջին տեղը։ Դանիան 12 միավորով երկրորդն է։ Աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան 5 միավորով երրորդ տեղը գրավեց, իսկ Ավստրիան՝ 4 միավորով 4-րդ։
Խորվաթիայի հավաքականն Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր նվաճեց։