Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբում տեղի ունեցավ 5-րդ տուրի Շոտլանդիա-Իռլանդիա հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց շոտլանդացիների հաղթանակով՝ 2-1 հաշվով։ Նախ իռլանդացիների կազմում աչքի ընկավ Իգանը, իսկ հետո տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրեց Հենդրին։ Հանդիպման 82-րդ րոպեին Քրիստիեն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին։
Այսօր այս խմբի մյուս խաղում Հայաստանի հավաքականը սեփական հարկի տակ 0-5 հաշվով զիջեց Ուկրաինայի ընտրանուն։ Հանդիպման գոլերը՝ այստեղ։
Այս պահի դրությամբ, վերջին տուրից առաջ, որի հանդիպումները կկայանան սեպտեմբերի 27-ին, մրցաշարայաին աղյուսակն ունի հետևյալ տեսքը․
1․ Շոտլանդիա — 12 միավոր
2․ Ուկրաինա — 10 միավոր
3․ Իռլանդիա — 4 միավոր
4․ Հայաստան — 3 միավոր
Վերջին տուրում Շոտլանդիան և Ուկրաինան կվիճարկեն A լիգայի ուղեգիրը, իսկ Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ իռլանդացիներին հաղթելու դեպքում կպահպանի տեղը B լիգայում։