Պրահայում կայացավ Ազգերի լիգայի խմբային փուլի (Ա լիգա, 2-րդ խումբ) հանդիպումը, որում Չեխիան տանը ջախջախիչ պարտություն կրեց Պորտուգալիայի հավաքականից՝ 0։4 հաշվով։
Պորտուգալացիների կազմում դուբլով աչքի ընկավ Դիոգո Դալոտը։ Մեկական գոլ խփեցին նաև Բրունո Ֆերնանդեշն ու Դիոգո Ժոտան։
Այս խմբի մյուս խաղում Իսպանիան սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Շվեյցարիային։
Իսպանացիների կազմում միակ գոլը խփեց Ժորդի Ալբան։ Հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձան Մանուել Ականջին ու Բրիլ Էմբոլոն։
Այս խմբի մրցաշարային աղյուսակը․
1․ Պորտուգալիա – 10 միավոր
2․ Իսպանիա – 8 միավոր
3․ Շվեյցարիա – 6 միավոր
4․ Չեխիա – 4 միավոր
Չեխիա-Պորտուգալիա