Ազգերի լիգայի խմբային փուլի A դիվիզիոնի 5-րդ տուրում Իտալիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Անգլիայի թիմին:
Իտալացիների կազմում գոլի հեղինակ դարձավ Ռասպադորին՝ 68-րդ րոպեին:
Խմբի մյուս խաղում Գերմանիայի հավաքականը սեփական հարկի տակ պարտվեց Հունգարիայի ընտրանուն: Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Սզալային:
Վերջին տուրում Իտալիան ու Հունգարիան կպայքարեն առաջին տեղի համար: Հունգարացիներն ունեն 10, իսկ իտալացիները՝ 8 միավոր: Գերմանիան 6 միավորով 3-րդն է, իսկ Անգլիան 2 միավորով վերջին տեղում է ու անկախ վերջին տուրի արդյունքներից, հաջորդ մրցաշրջանում անգլիացիները կխաղան B դիվիզիոնում: