Վաղը՝ սեպտեմբերի 24-ին, Երևանում կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։
Առաջիկա հանդիպման մասին իր կարծիքն է հայտնել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հրայր Մկոյանը։
«Առաջնությունում մասնակցել եմ 4 խաղի, մարզավիճակս նորմալ է, պատրաստ եմ հավաքականի առաջիկա խաղերին։
Ունենք առաջադրանք մարզչական շտաբի կողմից, ամեն ինչ կանենք, որ հանդիպումներն ավարտվեն դրական արդյունքով։ Հարոյանի հետ ավելի հեշտ կլիներ, բայց նա չի կարող օգնել առաջիկա խաղում։ Ամեն ինչ կանենք, որպեսզի լրացնենք նրա բացակայությունը»,- ասել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ։
Հայաստան-Ուկրաինա հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17։00-ին:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո մեր ընտրանին սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա, որտեղ կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության իր վերջին հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին։