Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը դիտարկում է Հայաստանի քաղաքացիություն ստանալու տարբերակը: Այս մասին հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը Թվիթերի իր միկրոբլոգում: Արդյունքում, ֆուտբոլիստը կարող է փոխել նաև մարզական քաղաքացիությունը:
🚨Arsen Zakharyan is considering requesting Armenian citizenship. This is almost certainly due to his potential transfer in January.
However,there is also a chance that FIFA could make an exception and let him represent the Armenia national team instead of Russia.#Armenia #CFC pic.twitter.com/VLlNzdqn40
— Hrach Khachatryan (@hrachoff) September 22, 2022
Ավելի վաղ Զախարյանն արդեն հանդես եկել է Ռուսաստանի հավաքականում: Այդ իսկ պատճառով նա իրավունք չունի հանդես գալու այլ հավաքականի կազմում, բայց աղբյուրը հայտնում է, որ ՖԻՖԱ-ի ղեկավարությունը կարող է բացառություն անել և նրան թույլ տալ խաղալ Հայաստանի հավաքականում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի հավաքականը չի մասնակցի Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը:
Սեպտեմբերի 24-ին Ռուսաստանի հավաքականն ընկերական խաղ կանցկացնի Ղրղզստանի ընտրանու հետ: