Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում Ֆրանսիան տնային խաղում հաղթեց Ավստրիային։ Ֆրանսիացիների կազմում աչքի ընկան Կիլիան Մբապեն և Օլիվյե Ժիրուն։
Խմբի մյուս խաղում Խորվաթիան հաղթեց Դանիային։ Խորվաթների կազմում աչքի ընկան Բորնա Սոսան և Լովրո Մայերը։
Հյուրերի կազմում միակ գոլը խփել է Քրիստիան Էրիկսենը։
5-րդ տուրից հետո Խորվաթիան 10 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական։ Դանիան 9 միավորով երկրորդ տեղում է։ Ֆրանսիայի հավաքականը 5 միավորով երրորդ տեղում է, իսկ Ավստրիան՝ 4 միավորով վերջինն է։