Մոսկվայում տեղի է ունեցել «Արծաթե եղնիկ» մրցանակաբաշխությունը, ոտեղ որոշվել են մարզական աշխարհի տարվա լավագույններից լավագույնները,հայտնում է ТАСС-ը:
«Լավագույն մարզիչ» է ճանաչվել «Լոկոմոտիվ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը: «Երկաթուղայինները» նրա ղեկավարությամբ նվաճեցին Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալները, նվաճեցին գավաթն ու երկրի Սուպերգավաթը:
«Տարվա լավագույն թիմ» է ճանաչվել Ռուսաստանի լողափնյա ֆուտբոլի ազգային հավաքականը, որը Եվրալիգայի Գավաթի եզրափակիչ էր հասել։