Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը գրառում է կատարել ֆեսյբուքի իր էջում․
«Երկրի պատերազմական վիճակից ելնելով և հարգելով զոհերի հիշատակը, սեպտեմբերի 28-ին կայանալիք իմ հարսանյաց արարողությունը հետաձգվում է՝ անորոշ ժամանակով։
Ուզում եմ, որ բոլորիս աղոթքները լինի ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ մասին»,- գրել է Հարությունյանը։