Այսօր մեկնարկում է սեպտեմբերի 24-ին կայանալիք Ազգերի Լիգայի Հայաստան-Ուկրաինա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը՝ https://tickets.ffa.am կայքում:
Տոմսերի վաճառքը տոմսարկղում կմեկնարկի սեպտեմբերի 23-ին:
Տոմսերը հնավոր է գնել միայն անձնագրային նույնակացում անցնելուց հետո:
Անձնագրային նույնականացումն իրականացվելու է նաև Վ. Սարգայանի անվան «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղում:
Տոմսերի արժեքներն են՝
Հյուսիսային և Հարավային տրիբունաներ՝ 1000 դրամ
Արևելյան տրիբունա՝ 3000 և 5000 դրամ
Արևմտյան տրիբունա՝ 8000 և 10000 դրամ
Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան երկու տոմս:
ՀՖՖ-ից հայտնում են՝ նույնականացման համար անհրաժեշտ տվյալները մուտքագրելուց հետո անհրաժեշտ է սպասել նույնականացման հաստատմանը, որը կատարվում է յուրաքանչյուր օր՝ 10։00-20։00՝ 10-15 րոպեի ընթացքում: