ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի հինգերերոդ մրցափուլի Հայաստան-Ուկրաինա հանդիպման տոմսերը դեռևս վաճառքում չեն:
ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից Armport-ին տեղեկացրին, որ այսօր կամ վաղը հանդիպման տոմսերի վաճառքի վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգան, իսկ մինչ այժմ վաճառք չիրականացնելը պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով: Մեր այն հարցին՝ տոմսերի վաճառք, այնուամենայնիվ, կլինի՞, ՀՖՖ-ից դրական պատասխան տվեցին:
Հիշեցնենք՝ Հայաստան-Ուկրաինա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 24-ին՝ ժամը 17:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Հայաստանի ազգային թիմը Խոակին Կապառոսի գլխավորությամբ սեպտեմբերի 19-ից սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, իսկ երեկոյան անցկացրել է առաջին մարզումը:
Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո մեր ընտրանին սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա, որտեղ կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության իր վերջին հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին։