Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն այսօր մեկնարկեց ՖԻՖԱ Ֆուտզալի ԱԱ 2024-ի որակավորման հիմնական փուլում՝ մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու դեմ։
Առաջին կեսից հետո մեր թիմը պարտվում էր 2-1 հաշվով, սակայն երկրորդում կարողացավ կամային հաղթանակի հասնել 4-3 հաշվով։
Մեր թիմի կազմում աչքի ընկան Մյուլերը, Խռոմիխը, Ռոզենսկին և Նևեդրովը։