Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթանում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԱԱ մեդալակիր 61 կգ քաշային Արսեն Հարությունյանը, որը 12։2 հաշվով հաղթանակով էր մեկնարկել, քառորդ եզրափակչում 0։10 հաշվով պարտվել է Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ճապոնացի Ռեյ Հիգուչիին։