Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 70 կգ քաշային Արման Անդրեասյանը պարտություն է կրել քառորդ եզրափակչում: Այս փոլում նա գոտեմարտել է ԱՄՆ ներկայացուցիչ Զայն Ռետերֆորդի հետ և 0-5 հաշվով պարտություն է կրել:
Անդրեասյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ գոտեմարտել էր Իտալիայի ներկայացուցիչ Ջիանլուկա Տալամոյի հետ և 6-2 հաշվով հաղթանակ տարել:
Ավելի վաղ Հայաստանի մյուս ներկայացուցիչ, 79 կգ քաշային Արման Ավագյանն էլ 1/8 եզրափակչում 6-7 հաշվով զիջել էր Ճապոնիայի ներկայացուցիչ Յուդայ Տակահաշիին:
Հիշեցնենք՝ ազատ ոճայիններն աշխարհի առաջնությանը մասնակցում են 6 ըմբիշով: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ մրցավայր են մեկնել նաև Մանվել Խնձրցյանը (57 կգ), Արսեն Հարությունյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ) և Հրայր Ալիխանյանը (74 կգ):