Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության վերջին հանդիպումներին։ Սեպտեմբերի 24-ին մեր հավաքականը Երևանում ուժերը կչափի Ուկրաինայի ընտրանու հետ, իսկ սեպտեմբերի 27-ին կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։
Հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո — «Փյունիկ»
Ստանիսլավ Բուչնև «Փյունիկ»
Արսեն Բեգլարյան — «Ուրարտու»
Պաշտպաններ
Վարազդատ Հարոյան — «Անորտոսիս» (Հունաստան)
Հովհաննես Համբարձումյան — «Անորտոսիս» (Հունաստան)
Անդրե Չալըշըր — «Սիլկեբորգ» (Դանիա)
Ժորդի Արարատ — «Ինդեպենդիենտե Մեդեյին» (Կոլումբիա)
Տարոն Ոսկանյան — «Ալաշկերտ»
Հրայր Մկոյան — «Արարատ»
Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու»
Հակոբ Հակոբյան -«Արարատ-Արմենիա»
Ստյոպա Մկրտչյան — «Արարատ-Արմենիա»
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Խորեն Բայրամյան — «Ռոստով» (Ռուսաստան)
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Էդգար Բաբայան — «Ռաններս» (Դանիա)
Տիգրան Բարսեղյան — «Սլովան» (Սլովակիա)
Վահան Բիչախչյան — «Պոգոն» (Լեհաստան)
Լուկաս Սելարայան — «Քոլամբուս Քրյու» (ԱՄՆ)
Ժիրայր Շաղոյան — ԲԿՄԱ Սոֆիա (Բուլղարիա)
Արտակ Դաշյան — «Փյունիկ»
Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ»
Արտակ Գրիգորյան — «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան — «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մկրտչյան — «Ուրարտու»
Սերոբ Գալստյան — «Արարատ»
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Մեր ընտրանին Իռլանդիա կմեկնի սեպտեմբերի 25-ին: