Բրատիսլավայի «Սլովանի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Տիգրան Բարսեղյանը նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է «Փյունիկի» հետ առաջիկա հանդիպման մասին․
«Ինձ համար նշանակություն չունի, որ թիմի դեմ եմ խաղում, ամեն ինչ կանեմ «Սլովանին» օգնելու հաղթանակ տանելու համար։ «Ժալգիրիսի» հետ խաղի վերաբերյալ՝ այդ խաղում ավելի շուտ կորցրեցինք երկու միավոր։
Շատ լավ հարաբերություններ ունեմ «Փյունիկի» հայ ֆուտբոլիստների հետ, լեգիոներներին չեմ ճանաչում։ «Փյունիկի» դեմ խաղացել եմ նաև «Վարդարի» կազմում։ Այն ժամանակ պարտվել էինք։ Ուրախ եմ տուն վերդառնալու համար»։
Ներկայիս իրավիճակի մասին Հայաստանում ․
«Սա ամենավատ բանն է, որ կարող է լինել մեր երկրի, մեր ազգի հետ»,- ասել է Բարսեղյանը։
Սեպտեմբերի 15-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակում սեփական հարկի տակ կընդունի Բրատիսլավայի «Սլովանին»։ Հանդիպումը կմեկնարկի 20։45-ին։