Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը Եվրո-2020-ի ընտրական փուլի Ուելս — Խորվաթիա (1-1) բարձր է գնահատել իր թիմակից Գարեթ Բեյլի խաղը: Ուելսցին գոլի հեղինակ դարձավ այդ խաղում: Մոդրիչն ասել է, որ Բեյլը շատ կարևոր խաղացող է ակումբի համար:
«Բեյլը հրաշալի ֆուտբոլիստ է, որը շատ կարևոր է մեր ակումբի համար: Նա ցույց տվեց դա ընթացիկ մրցաշրջանում: Հուսով եմ՝ նա կմնա և ընթացիկ մրցաշրջանում, և հաջորդում», — Մոդրիչի խոսքերն է մեջբերել Goal-ը:
Ավելի վաղ որոշ պարբերականներ հայտնում էին, որ Բեյլը ցանկանում է ձմռանը լքել մադրիդյան ակումբը: Չնայած մրցաշրջանի մեկնարկում լավ խաղին՝ բեյլը ընդգրկված չէր ՉԼ խմբային փուլի 2-րդ տուրի՝ «Բրյուգեի» հետ խաղի մեկնարկային կազմում: Աղբյուրների տեղեկություններով՝ մարզչական շտաբի այդ որոշումը զայրացրել էր Բեյլին, և նա որոշել է լքել ակումբը: