Իսպանացի Կարլոս Ալկարասը դարձավ US Open-2022-ի չեմպիոն։ Եզրափակիչ խաղում նա հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին՝ 6:4, 2:6, 7:6 (7:1), 6:3:
Հանդիպումը տևել է 3 ժամ 23 րոպե։ 19-ամյա Ալկարասի համար սա իր կարիերայի առաջին տիտղոսն է «Մեծ սաղավարտի» մրցաշարերում և վեցերորդ տիտղոսն ընդհանուր առմամբ կարիերայում:
ATP-ի թարմացված վարկանիշային աղյուսակում իսպանացին կդառնա աշխարհի առաջին ռակետը։
US Open-ում հաղթելու համար Ալկարասը կստանա ավելի քան 2,5 մլն դոլար մրցանակային գումար և 2000 վարկանիշային միավոր։ Ռուդը կստանա 1,3 միլիոն դոլար մրցանակային գումար և 1200 միավոր՝ եզրափակիչ դուրս գալու համար: