Իտալական A Սերիայի 6-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2։2 հաշվով ոչ-ոքի խաղաց «Սալերնիտանայի» հետ։
Հանդիպման հաշիվը 18-րդ րոպեին բացեց Անտոնիո Կանդրևան։
Առաջին խաղակեսին ավելացված ժամանակի 4-րդ րոպեին Կշիշտոֆ Պյոնտեկը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածն ու կրկնապատկեց «Սալերնիտանայի» առավելությունը։
51-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը կրճատեց Բրեմերը։
90+2-րդ րոպեին Լեոնարդո Բոնուչին հավասարեցրեց հաշիվը։
90+5-րդ րոպեին Արկադիուշ Միլիկը դարձավ գոլի հեղինակ, որը հետագայում չեղարկվեց VAR-ի կողմից։ Լեհ հարձակվողը գոլը տոնելու ժամանակ հանեց խաղաշապիկը, ինչի արդյունքում ստացած 2-րդ դեղին քարտի պատճառով հեռացվեց դաշտից։ Ոչ սպորտային պահվածքի համար կարմիր քարտ ստացան նաև թուրինյան ակումբի գլխավոր մարզիչ Մաքս Ալեգրին և կիսապաշտպան Խուան Կուադրադոն, որն արդեն պահեստայինների նստարանին էր։ «Յուվենտուսը» 10 միավորով 8-րդ տեղում է, իսկ «Սալերնիտանան» 7 միավորով 10-րդն է։
























































