Իտալական A Սերիայի 6-րդ տուրում «Ինտերը» նվազագույն հաշվով հաղթեց «Տորինոյին»։ Հանդիպման միակ գոլը 89-րդ րոպեին խփած Մարցելո Բրոզովիչը։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը տանտերերի կազմում փոխարինման մտավ 77-րդ րոպեին։
«Ինտերն» այս հաղթանակից հետո 12 միավորով 4-րդ տեղում է։ «Տորինոն» իր ակտիվում ունի 10 միավոր և 7-րդն է։
























































